Կարևոր իրադարձություններ

Մենք կսկսենք ամենառիսկային օբյեկտներից, բայց այդ խախտումները մեկ օրում վերացնել հնարավոր չէ

06 Հունիս, 2019 16:47
Մենք կսկսենք ամենառիսկային օբյեկտներից, բայց այդ խախտումները մեկ օրում վերացնել հնարավոր չէ

Երևանում մի շարք բեզնալցակայանները կառուցվում են մայթերի անմիջապես եզրերին, խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։  ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը Shabat.am լրատվականի հետ զրույցում պարզաբանեց, որ բենզալցակայանները մայթերն օգտագործելու իրավունք չունեն։ Քանի որ տեսչական մարմինը նոր ձևավորվող կառույց է, իրենք  պատրաստվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել, որը թույլ կտա ապահովել տեսչական մարմնի աշխատանքը։  

«Մենք կսկսենք ամենառիսկային օբյեկտներից, բայց այդ խախտումները մեկ օրում վերացնել հնարավոր չէ։  Մենք պլանավորում ենք բոլոր ռիսկային օբյեկտների վտանգավորությունը որոշել և հետո սկսել համապատասխանեցումը նորմատիվներին։ Այն հատվածներում որտեղ հնարավոր չի լինի իրականացնել փոփոխությունը՝ բենզալցակայան կլինի, թե՞ գազալցական, պետք է տեղափոխվի։ Հնարավոր է լինեն դեպքեր, որի համար այլընտրանքային տարբերակներ կարող ենք առաջարկել, օրինակ պատի կառուցում, եթե հեռավորությունը 20 մետր է, բայց  պետք է լինի 25 մետր (խմբ․ խոսքը վերաբերում է բնակելի շենքերի մոտ կառուցած օբյեկտներին)։ Մենք կարող ենք առաջարկել այդտեղ պատ կառուցել, որպեսզի 5 մետրի համար տեղափոխություն չանեն»,- ասաց  Խաչունցը։

Պաշտոնյան պարզաբանեց, որ նախագծերն ու  ստուգաթերթերն արդեն մշակված են և մեթոդաբանությունը կա, աշխատանքը կտևի մի քանի ամիս։ Մեթոդաբանության միջոցով կկարողանան իմանալ, թե որքանով են այդ օբյեկտները վտանգավոր և ռիսկային։    

 

 

Լրահոս

Դիտել ավելին