Կարևոր իրադարձություններ

Հայազգի թուրքամետ պատգամավորը քննադատել է ԱՄՆ Հայ դատի հանձախմբին

06 Հունիս, 2019 16:09
Հայազգի թուրքամետ պատգամավորը քննադատել է ԱՄՆ Հայ դատի հանձախմբին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամ Մարգար Եսայանը քննադատել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` սոցցանցերում հրապարակած գրառմանը, որում պատկերված էր Ստամբուլի խորհրդանիշ Սբ. Սոֆիայի տաճարը, որի գմբեթին մահիկի փոխարեն դրված էր խաչ, իսկ գրառումը կատարվել էր #MakeIstanbulConstantinopleAgain (Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձրու) հեշթեգով:

1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հայ մտավորականների ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան) ժառանգը հանդիսացող Մարգար Եսայանը թվիթերյան էջում մասնավորապես նշել է. «Ստամբուլը հավերժ կմնա: Բյուզանդական ճնշումների փոխարեն, Մեհմեթ Ֆաթիհ սուլթանը, Ստամբուլը նվաճելուց հետո հիմնել է Պոլսո Հայոց պատրիարքությունը 1461 թ.: Ամոթ ձեզ»:

Պարբերաբար հակահայկական ելույթներով հանդես եկող Եսայանը ամիսներ առաջ էլ նշել էր, որ 1915 թ. ոչ թե ցեղասպանություն էր, այլ աքսոր:

 

Լրահոս

Դիտել ավելին