Կարևոր իրադարձություններ

Apple-ի 5 մլրդ դոլար արժողությամբ մասնաշենքը կարող է դիմանալ անգամ ամենաուժեղ երկրաշարժերին

06 Հունիս, 2019 16:04
Apple-ի 5 մլրդ դոլար արժողությամբ մասնաշենքը կարող է դիմանալ անգամ ամենաուժեղ երկրաշարժերին

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող գլխամասը՝ Apple Park-ը, որը կառուցված է ֆուտուրիստական ոճով և արտաքուստ տիեզերանավ է հիշեցնում, գրում է Daily Mail-ը։

Ընկերության դիզայնի գծով գլխավոր տնօրեն Ջոնի Այվը պարզաբանել է, որ շենքի նման տեսքը սեյսմակայունության համար է։ Սեյսմիկ մեկուսացման տեխնոլոգիայով կառուցված շենքն ամբողջությամբ հենվում է 692 պողպատե ափսեների վրա, ինչը թույլ է տալիս կառույցին դիմանալ ցանկացած երկրաշարժի։ 

Երկրաշարժի ժամանակ այն ետ ու առաջ է շարժվում, սակայն ապահովագրված է փլուզումից։ Ընկերության գլխամասի սեյսմակայունության խնդիրը հուզել է նաև Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին, որը ոգեշնչված է եղել շենքերի ճապոնական նախագծմամբ։

Հսկայական շենքի կառուցումն ավարտվել է 2018թ․-ին և շուրջ 5 մլրդ դոլար է արժեցել։ Այն 12 000 աշխատող է տեղավորում։ Տիեզերանավ հիշեցնող կառույցից բացի՝ Apple Park-ի տարածքում Սթիվ Ջոբսի անվան թատրոն է գործում, որը 1000 հանդիսատես է տեղավորում։ Կանաչապատ տարածքում նաև հանրային սրճարաններ և ընկերության խանութներ կան։

 

Լրահոս

Դիտել ավելին