Կարևոր իրադարձություններ

Վակունիսի համայնքապետին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ

06 Հունիս, 2019 12:55
Վակունիսի համայնքապետին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ

 Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը ծեծկռտուքին, սակայն, ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է ԱՀ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում և ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
 
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությունը շարունակվում է։
 

Լրահոս

Դիտել ավելին