Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը՝ ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու մասին

06 Հունիս, 2019 12:39
ՊԵԿ-ը՝ ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու մասին

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար:

Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները»:

 

Լրահոս

Դիտել ավելին