Կարևոր իրադարձություններ

Հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, էդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն. Նիկոլ Փաշինյան

06 Հունիս, 2019 12:06
Հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, էդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

«Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների վարձի 20 տոկոսի զեղչի հետ կապված է, իբր, նախարարությունը չեղարկել է այդ զեղչը», - ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ըստ ընթացակարգի այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ իրենք բոլոր դիմումները հավաքագրել են ու փոխանցումները կատարված են։

«Այսինքն՝ եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել, ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում ու թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին», - հայտնեց Հարությունյանը։

«Էդ որ ասում եք՝ ասում են քաոսյաին իրավիճակ է, մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծվի, չեն կարողանում, որոշում են սոցիալաան ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, պայթյունավտանգ իրավիճակ է, էդ նույն շթղայի տարբեր օղակներն են։ Ո՞նց կարելի է ընդհանրապես էդպիսի բան լինի, սա այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, նույն մարդիկ են ու սա արդեն, պարոն Վանեցյան, իսկապես ազգային անվտանգության խնդիր է», -արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց՝  մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ։

«Ու այդ մադրկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է, լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին