Կարևոր իրադարձություններ

Տեղեկություններ կան՝ որոշվել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն. վարչապետ

06 Հունիս, 2019 11:16
Տեղեկություններ կան՝ որոշվել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն. վարչապետ

Այսօր Կառավարության  նիստի ընթացքոում վարչապետ Փաշինյանը նշեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշա հեղափոխություն։

«Դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում, նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին Հայաստանում իրենց համար քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար», - նշեց վարչապետը։

«Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել ու այս ասելիքի հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն ու այսպես շարունակ», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ու, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։

«Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենան վարել մայթերով: Սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում, իբր, հաստատված է անիշխանություն ու երկրում չկա իրավակարգ կամ թույլ է», - շեշտեց վարչապետը։

«Նման պահվածքով հանդես եկող անձը պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար։ Ես այսօր առավոտյան այս թեմայով զրույց եմ ունեցել ՀՀ ոստիկանության պետի հետ», - ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է սևազգեստ խմբերին, վարչապետն ասաց, որ այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորին վառ գույներով «բաբչկան» կապել ու ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրեցին՝ կկատրեն հանձնարարականը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատախազությունը այս երևույթներին պետք է մոտենա ոչ միայն ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի մեկնաբանության տեսակետից, այլև՝ հանրային անվտանգության տեսակետից։

 

Լրահոս

Դիտել ավելին