Կարևոր իրադարձություններ

Սոցիալ-դեմոկրատները հաղթանակ տարան Դանիայում կայացած ընտրություններում

06 Հունիս, 2019 10:21
Սոցիալ-դեմոկրատները հաղթանակ տարան Դանիայում կայացած ընտրություններում

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում Է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TV2 հեռուստաալիքին, Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել Է պատությունն ընտրություններում: 
Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից: Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել Է քվեների 23,4 տոկոսը եւ խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» զգալիորեն թուլացրել Է իր դիքերը եւ հավաքել Է քվեների 8,8 տոկոսը՝ գրեթե 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին