Կարևոր իրադարձություններ

Ղազախստանից Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է. ԿԲ

06 Հունիս, 2019 10:18
Ղազախստանից Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել Ղազախստանից եւ Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ:


ՀՀ Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, եւ ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որեւէ առանձին սահմանափակումներ, եւ առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել եւս ՀՀ-ին։ 

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, եւ կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին