Կեսգիշերին Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում միջադեպ է տեղի ունեցել. «Տեղեկությունն այս պահին ստուգվում է»,-նշել է Ջանոյանը: