Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Իշխանու­թյունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել. ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից 15-20-ի հետ են միայն կապված լուրջ թերացումները

06 Հունիս, 2019 08:07
«Փաստ». Իշխանու­թյունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել. ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից 15-20-ի հետ են միայն կապված լուրջ թերացումները

«Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ըն­թացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կա­տարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանու­թյունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատա­վորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: 

Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորնե­րի մոտ 80 տոկոսի հետ կապված որևէ խնդիր չկա, և նրանք, ամե­նայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր և ճնշումներ չիրականացվեն նրանց նկատ­մամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին