Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատում Ծաղկաձորում

05 Հունիս, 2019 22:49
Ապօրինի ծառահատում Ծաղկաձորում

Հունիսի 4-ին, ժամը 19.00-ին, Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնելիս ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներից մեկը լսել է սղոցի ձայն եւ մոտենալով ցանկապատին՝ նկատել է, որ ցանկապատից մոտ 15-20 մ հեռավորության վրա 2 անձ ծառ են կտրում:

Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում հայտնաբերել է Ծաղկաձորի երկու բնակչի՝ իրենց պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում բեռնված է եղել 4-8 սմ տրամագծով մոտ 0,2 խ/մ չպարզված տեսակի փայտանյութ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 ծառի հատված ճյուղեր:

Տղամարդիկ հայտարարել են, որ նշված փայտանյութը կտրել են որպես վառելափայտ: Փայտանյութը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:   


 

Լրահոս

Դիտել ավելին