Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

05 Հունիս, 2019 20:54
Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը:

Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները երկրի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ:

Հյուրերի խնդրանքով նախագահը նաև անդրադարձել է նախագահական ինստիտուտի մի շարք նախաձեռնություններին, ինչպես նաև առաջիկայում Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

 

Լրահոս

Դիտել ավելին