Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ես կողմ չեմ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Արամ Սարգսյան (տեսանյութ). Factor.am

05 Հունիս, 2019 20:46
Ես կողմ չեմ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Արամ Սարգսյան (տեսանյութ). Factor.am

– Պարո՛ն Սարգսյան, 11 տարի անց նախօրեին ձերբակալվել է Մարտի 1-ի սպանությունների գործով առաջին կասկածյալը՝ Գեղամ Պետրոսյանը, ով այդ իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը։ ՀՔԾ-ն նրան կասկածում է 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է մյուս մարդասպաններին էլ գտնել։

– Ես ողջունում եմ, որ ՀՔԾ-ն ուսումնասիրություններ է սկսել այդ ուղղությամբ և կարծում եմ, որ այդ ուղղությամբ քննությունը կհասցնի գլխավոր հրահանգ տվողին։ Այդպես մեկին-երկուսին կարելի է բերել ու պարզել, թե ով է կրակելու հրամանը տվել։ Նրանց հրաման տվողն էլ ինքը իր վրա չի վերցնելու, և խնդիրը հասնելու է այն կետին, թե որտեղի՞ց էլ եկել է մարդկանց վրա կրակելու գլխավոր հրամանը։

– Որտեղի՞ց է եկել գլխավոր հրամանը։

– Իմ կարծիքով՝ այդ հրամանը տվել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ճանաչելով այդ մարդուն՝ ես եկել եմ այն կարծիքին, որ այդ մարդը չունի խղճահարության զգացում, պայքարում է հանուն նրա, որ ինքը ճիշտ է, միակ ճիշտն ինքն է։ Եվ չեմ բացառում, որ այդ հրամանը պիտի տրված լինի ամենավերին օղակից։ Այլ խնդիր է, որ նա ասում է, թե երբ ԱԺ-ում մեծամասնություն ունի վարչապետը, նրա հնարավորությունն ավելի մեծ էր, բայց մենք չենք մոռանում, որ ինքն այնպես փոխեց ՀՀ Սահմանադրությունը, որ ուժային մարմիններն ուղղակիորեն ենթարկվում են գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին։

– Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, բայց դատավարությունն այդպես էլ չի սկսվում, քանի որ ոչ միայն դատախազությունն է խափանման միջոցի փոփոխությունը բողոքարկել, այլև նրա գործով դատավորներն են ինքնաբացարկ ներկայացնում։ Ձեր տպավորությամբ՝ դատավորներն իրե՞նք են խուսափում Քոչարյանին վերաբերող գործերը քննելուց, թե՞ նախկին նախագահը դատական համակարգի վրա ունի ազդեցություն, որով էլ նման վիճակ է ստեղծում:

– Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է, որ չդատվի, նրա գործողություններում ընդհանրապես քաղաքական ենթատեքստ չկա։ ՀՀ-ում իշխանություններն այլևս ընտրվում են, իսկ Ռ.Քոչարյանն անգամ իր իշխանության օրոք չի ընտրվել։ Այդ համախոհների բանակ ասածն էլ ակնհայտ է, թե ինչ խնդիրների վրա է։ Նա պայքարում է մի բանի՝ չդատվելու համար։ Եվ դրա համար գործադրում է բոլոր՝ համախոհների, դատավորների, փաստաբանների հնարավորությունները։ Վերջինները, ի դեպ, շատ պրոֆեսիոնալ են գործում։

– ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննիչ հանձնաժողովի կարգավիճակում ուսումնասիրելու է 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Դուք ի՞նչ հարցերի պարզաբանման ակնկալիք ունեք այդ հանձնաժողովից։

– Ես կողմնակից չեմ եղել նման հանձնաժողով ստեղծելուն և իմ մոտեցումների մասին տեղյակ եմ պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես գտնում եմ, որ այդ խնդրով զբաղվող մարմինները պետք է իրավապահ կառույցները լինեն, որոնց էլ համապատասխան կասկածներ կամ տեսակետներ պետք է հաղորդի Անվտանգության խորհուրդը։ ԼՂՀ հիմնահարցին վերաբերող ցանկացած խնդիր քննարկվել է ԱԽ-ում։ ԱԺ-ն քաղաքական մարմին է, որտեղ ներգրավված են մարդիկ, որոնք քաղաքական հետաքրքրություններ ունեն ու հաջորդ ընտրություններում պիտի պայքարեն նորից ընտրվելու համար։ Իսկ հանձնաժողովում առաջացած կասկածները կհաստատվեն, թե չեն հաստատվի, պիտանի կլինեն, թե ոչ, շահարկվելու են։ Ես կարծում եմ, որ սա որևէ լավ արդյունք չի տալու թե՛ Հայաստան-Արցախ հարաբերություններում, թե՛ ընդհանրապես քաղաքականության մեջ։




Տեսանյութը՝ Factor.am-ի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին