Կարևոր իրադարձություններ

Մահացել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը

05 Հունիս, 2019 18:15
Մահացել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը

Կյանքից հեռացել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ 89-ամյա Լենարտ Յուհանսոնը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիային։ Մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։

Յուհանսոնն ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում աշխատել է 1990-2007 թվականներին՝ դառնալով կազմակերպությունն ամենաերկար ղեկավարած անձը։ Մինչ այդ նա ղեկավարել է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նրա  անունն է կրում ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների գավաթը: 


 

Լրահոս

Դիտել ավելին