Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործընթացը պետք է ամբողջությամբ բացահայտվի. Էնֆիաջյան

05 Հունիս, 2019 17:15
Մարտի 1-ի գործընթացը պետք է ամբողջությամբ բացահայտվի. Էնֆիաջյան

 Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատգամավորը ենթադրո՞ւմ էր, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ իշխանությունը մարդ է սպանել ու կոծկել, ասաց.

«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ գտնում ենք, որ գործընթացը պետք է ամբողջությամբ բացահայտվի, մեր ժողովրդի համար ընկալելի պետք է լինի այդ թափանցիկության աստիճանը եւ պետք է լինեն գնահատականներ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց չխախտել ձերբակալված անձի՝ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անմեղության կանխավարկածը․

«Սպասենք հետագա զարգացումներին, երբ նրա մեղքը ապացուցված կլինի, այդ մասին հստակ կխոսենք»,- հավելեց Տոնոյանը:

Լրագրողը հարցն այլ ձեւակերպմամբ տվեց՝ ի՞նչ էին մտածում պատգամավորներն այդ օրերին․

«Կարծում եմ՝ այդ օրերին բոլորի մոտ այնքան շոկային ու էմոցիոնալ ֆոն է եղել, որ տեղի ունեցած իրադարձություններին գնահատականները բացառապես զգայական հարթության մեջ են եղել, եւ դրանից հետո միայն որոշակի մանրամասներ են հրապարակվել, որոշակի անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Հիմա այս գործընթացը նոր փուլ է մտել, ու մենք իսկապես հուսով ենք, որ Մարտի 1-ի գործն իր ամբողջ ծավալով հանցագործությունները կբացահայտվեն ու մեղավորները կկրեն իրենց պատիժը»,- ի պատասխան հայտնեց  Իվետա Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին