Կարևոր իրադարձություններ

Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն

05 Հունիս, 2019 15:57
Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն

 Այսօր լրագրողների հետ զրույցում  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ  խիստ պատասխան:

 «ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին»,- հայտնեց նա։

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Վանեցյանը հայտնեց, որ այդ հարցով պետք է դիմել ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

«Թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», - նշեց նա։

Անդրադառնալով իր նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի աշխատանքից ազատմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը շարունակում է պնդել՝ Հարությունյանը ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է։

«Նա պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է եղել։ Ներկայացվել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում, որը բավարարվել է», -հայտնեց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը հայտնեց, որ Հարությունյանի փոխարեն կնշանակվի նոր տեղակալ։

«Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում չի թույլատրում», - նշեց ԱԱԾ տնօրենը:

 

Լրահոս

Դիտել ավելին