Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ Սյունիքում

05 Հունիս, 2019 14:04
Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ Սյունիքում

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը. 

Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները։ 

Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը, որը ընդգրկված չի եղել համայնքի ավագանու 2006 թվականին ընդունած որոշման մեջ։ 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ 

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին