Կարևոր իրադարձություններ

Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

05 Հունիս, 2019 13:56
Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հայտնում  է հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը. 

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում  իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:

Անվտանգության նկառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջւ:

 

Լրահոս

Դիտել ավելին