Կարևոր իրադարձություններ

Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ

05 Հունիս, 2019 13:44
Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին եւ օրենսդիրների փոխայցերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը ներկայացրել է նորընտիր ՀՀ Ազգային ժողովի օրակարգն ու առաջնահերթությունները: 
 

Լրահոս

Դիտել ավելին