Կարևոր իրադարձություններ

Դեմոկրատական կուսակցությունում չկա մեկը, որը կարողանար հաղթանակի հույս ունենալ. Թրամփ

05 Հունիս, 2019 13:42
Դեմոկրատական կուսակցությունում չկա մեկը, որը կարողանար հաղթանակի հույս ունենալ. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար: Այս մասին հայտարարել է Թրամփը, ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով այն հարցին, թե ինքը լուրջ մրցակիցներ ունի՞ արդյոք դեմոկրատների շրջանում, Թրամփն ասել է. «Այսպես ասեմ՝ Ուինսթոն Չերչիլ այս ընտրարշավում հաստատ չկա: Չեմ ցանկանում այս միտքը զարգացնել, որովհետեւ դա շատերին կարող Է դառնացնել եւ տհաճորեն զարմացնել: Նրանց շրջանում չկա մեկը, որը կարողանար հաղթանակի հույս ունենալ»:

Թրամփն ընդգծել Է, որ ներկայում իր ձեռքին բազմաթիվ հաղթաթղթեր կան, որոնք իրեն թույլ կտան առաջիկա ընտրություններում ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին