Կարևոր իրադարձություններ

Գնացել էինք ամբոխը ցրելու. ՊՊԾ գնդի գործով վկա ոստիկան. factor.am

05 Հունիս, 2019 13:36
Գնացել էինք ամբոխը ցրելու. ՊՊԾ գնդի գործով վկա ոստիկան. factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնում է  factor.am-ը՝ հարցաքննվեց վկա Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերից եղել է և հիմա էլ հանդիսանում է Ոստիկանության աշխատակից: Վկան պատմեց, որ ծառայության օրը, երբ սպանվել է Ոստիկանության ծառայակից Յուրի Տեփանոսյանը, ինքը եղել է տարածքում, կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ Յուրի Տեփանոսյանի մեքենայի հետևի ապակին վնասվել է:

«Մի տասը, տասնհինգ րոպե հետո իմացանք, որ Յուրան մահացել է»,- ասաց վկան:

Նա ասաց, որ տեղեկություն չունի, թե ում կողմից արձակված կրակոցից է սպանվել ոստիկան Տեփանոսյանը: Մեղադրողի հարցին, թե տեղյակ է արդյոք Տեփանոսյանը և նրա հրամանատարը խնդիրներ ունեցել են միմյանց հետ, պատասխանեց, որ տեղյակ չէ. «Դա իրենց ներքին կուխնիան է, ես տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստին, սպանված ոստիկանի հայրը պնդում էր, որ որդու սպանության համար մեղավոր է որդու հրամանատարը, որ նրանք կոնֆլիկտ են ունեցել միմյանց հետ:

Պավել Մանուկյանի հարցին, թե ինչ հրահանգ են ստացել ոստիկանները այդ տարածքում գտնվելիս, Ոստիկանության աշխատակիցը պատասխանեց. «Ցույցը ցրելու համար»: Պավել Մանուկյանը ճշտեց` «այսինքն՝ ժողովրդին ծեծելո՞ւ»: Վկան պնդեց` իրենք ցուցարարներին չեն ծեծել, գնացել են «ամբոխը ցրելու»: 


 

Լրահոս

Դիտել ավելին