Կարևոր իրադարձություններ

Աշխատավարձերի բարձրացում՝ 40-ից 100%-ի չափով․ Էրիկ Գրիգորյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

05 Հունիս, 2019 13:19
Աշխատավարձերի բարձրացում՝ 40-ից 100%-ի չափով․ Էրիկ Գրիգորյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ամփոփեց վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։

Նախարարը մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նախորդ մեկ տարվա ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 40%-ով, որոշ տեղերում՝ 100%-ով։

Նախարարությունը նորացնում է նաև գործունեության սկզբունքը՝ փոխհատուցման սկզբունքից՝ կանխարգելում։

 Գրիգորյանը բացատրեց, թե դա ինչ է նշանակում։ «Փոխհատուցման սկզբունքն այն էր, երբ աղտոտվում է ջրային տարածքը և դրա դիմաց վճարվում էր գումարներ, դա այն է, երբ հավելյալ  բնական ռեսուրս է օգտագործվում և դրա համար վճարվում եռապատիկ կամ հնգապատիկ ավելի գումար։ Այսօր ամբողջ օրենսդրությունը փոխվում է կանխարգելման սկզբունքի։ Դա նշանակում է, որ աղտոտումների նշված քանակից ավելին չի թույլատրվելու անցնել սահմանը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին