Կարևոր իրադարձություններ

«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է»

05 Հունիս, 2019 12:30
Հեղինակ՝ Վիտալի Բալասանյան
«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է»

Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:

Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ արդեն միացել են շարժմանը:
Համազգային շարժմանը միանալու ցանկություն են հայտնել նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ և քաղաքական միավորումներ:
Վիտալի Բալասանյանի գրասենյակին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է կազմակերպչական աշխատանքներ և առաջիկայում ծրագրում է Ստեփանակերտում հրավիրել «Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով»:

 

Լրահոս

Դիտել ավելին