Կարևոր իրադարձություններ

Դատավոր Մխիթար Պապոյանին զրպարտելու մեղադրանքով ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել. Factor.am

05 Հունիս, 2019 11:53
Դատավոր Մխիթար Պապոյանին զրպարտելու մեղադրանքով ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել. Factor.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2019 թ.  մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ  հրապարակում էր տեղադրել, որն արտատպել էին տարբեր լրատվամիջոցներ։

Հրապարակման մեջ նշված է, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը։ Այս հրապարակումից հետո  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել: 


 

Լրահոս

Դիտել ավելին