Կարևոր իրադարձություններ

Deutsche Bank-ն առգրավել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին. Bloomberg

05 Հունիս, 2019 11:45
Deutsche Bank-ն առգրավել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին. Bloomberg

Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր հսկողության տակ առնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ 2016 թվականին ստացած վարկի վճարումների չկատարման համար, հայտնում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը Deutsche Bank-ից 750 մլն դոլարի չափով վարկ է ստացել՝ 20 տոննա ոսկի գրավի դիմաց:

Գործակալությունը նշում է, որ Deutsche Bank-ի և Վենեսուելայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

Ապրիլի 10-ին հաղորդվել էր, որ Վենեսուելայի պահեստներից դուրս է բերվել 8 տոննա ոսկի: Դրանք նախատեսվում էր վաճառել արտերկրում: Նման խմբաքանակ էլ վաճառվել է փետրվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին