Կարևոր իրադարձություններ

2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ նախատեսված 4.5-ի փոխարեն. Նիկոլ Փաշինյան

05 Հունիս, 2019 11:26
2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ նախատեսված 4.5-ի փոխարեն. Նիկոլ Փաշինյան

2018-ի մայիսին ձևավորված նոր իշխանությունների խնդիրը մակրոտնտեսական կայունության խնդիրն էր, որը պահպանվեց, Աժ-ում ՀՀ 2018 թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ հայտնել է  վարչապետ  Փաշինյանը։

«Հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում և երկրում տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվում և ամեն ինչ մակրոտնտեսական պայմաններում է տեղի ունենում», - նշել է Փաշինյանը։

Նա ընդգծեց` մակրոտնտեսական կայունությունը պահպանվեց երկու պատճառով՝ ՀՀ-ում որոշակի կայացած ինստիտուտների առկայությամբ, որոնք հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթով։

 Փաշինյանը խոսել է նաև տնտեսական աճից՝ նշելով, որ գրանցվել է շատ ավելի բարձր տոկոս, քան կամխատեսվում էր.

«2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց 2018-ի բյուջեի նախագծում նախորդ կառավարության և ԱԺ կողմից որպես տնտեսական աճի ցուցանիշ նշվել է 4.5 տոկոս։ 2018-ին այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018-ի բյուջեի հիմքում դրել է նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից»։

«2018-ի պետական բյուջեն կատարվել է։ Դրա արդյունքերով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ», - հայտնել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին