Կարևոր իրադարձություններ

Լոռիում տեղացած կարկուտը վնասել է 6 համայնքների այգիները, հեղեղել թաղամասեր

05 Հունիս, 2019 11:03
Լոռիում տեղացած կարկուտը վնասել է 6 համայնքների այգիները, հեղեղել թաղամասեր

Լոռու մարզում երեկ տեղացած կարկուտի ու հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են Շահումյան, Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան, Կողես, Լեջան եւ Ագարակ համայնքի գյուղատնտեսական հողերը, այգինեիրն ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Այս մասին  հայտնում է armtimes.com-ը՝ հղում անելով  Լոռու մարզային փրկարարական վարչությանը:

ժամը 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում շուրջբ30 րոպե տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաները: Տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Վանաձոր քաղաքի Բուլղարական ավանի թիվ 44, թիվ 45 և թիվ 46, Սանկտ-Պետերբուրգ փողոցի թիվ 5/2/3/11 տնակները: Ստացված բոլոր դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին:

Այս ամենի հետ մեկտեղ նաեւ սելավներ են արձանագրվել: Տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով անտառից հոսող սելավաջրերը հեղեղել են Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցը: Բոլոր դեպքերով ահազանգերին արձագանքել է Լոռու մարզային փրկարարական վարչությունը՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, իսկ Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան տեխնիկայի միջոցով  բացվել են խցանված սելավատարները:

 

Լրահոս

Դիտել ավելին