Կարևոր իրադարձություններ

Պրահայում անցկացվել է վերջին 30 տարում ամենազանգվածային բողոքի ակցիան

05 Հունիս, 2019 10:49
Պրահայում անցկացվել է վերջին 30 տարում ամենազանգվածային բողոքի ակցիան

Չեխիայի մայրաքաղաքում անցկացվել է հերթական զանգվածային բողոքի ակցիան՝ արդարադատության նախարար Մարիա Բենեշովայի, վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի, ինչպես նաև դատական համակարգի անկախության ապահովման պահանջով, հաղորդում է Корреспондент-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 120 հազար մարդ, ինչն, ըստ փորձագետների, 1989 թվականից ի վեր ամենազանգվածային բողոքի ակցիան է Պրահայում: Ցույցին հասարակական կարգն ապահովել են տասնյակ ոստիկաններ:

Նշենք, որ Պրահայում Մարիա Բենեշովայի հրաժարականի պահանջով ցույցերը մեկնարկել են ապրիլի վերջից: Պատճառն արդարադատության նախկին նախարար Յանա Կնեժինեկայի հրաժարականն էր և այդ պաշտոնում Մարիա Բենեշովայի նշանակումը:

Իսկ մայիսի 6-ին արդեն Չեխիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով նաև երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կառավարության հրաժարականը:

 

Լրահոս

Դիտել ավելին