Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Կրակում էին Սամվել Բաբայանի համակիրների մեքենան կանգնեցնելու համար. մանրամասներ՝ միջադեպից

05 Հունիս, 2019 09:41
«Ժողովուրդ». Կրակում էին Սամվել Բաբայանի համակիրների մեքենան կանգնեցնելու համար. մանրամասներ՝ միջադեպից

«Մայիսի 30-ին ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարա­ծեց, որ Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել  են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:

Ըստ հայտարարության՝ «այս բան­դաներն իրենց պարագլուխներով, որոնք են Ալեքսեյ Բալայանը, Ռոլանդ Այդինյանը, ծառայում են ԱՀ նախագա­հի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կու­սակցության նախագահ Արայիկ Հա­րությունյանին»: Իր հերթին Արցախի նախկին վարչապետի գրասենյակը հերքեց իրենց առնչությունը կատարվածի հետ:

Դեպքից անմիջապես հետո ձերբա­կալվեցին Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը և Ռոլանդ Այդինյանը. հի­մա նրանք գտնվում են կալանքի տակ: Ու մինչ տուժող կողմը պնդում էր, թե այս կրակոցները քաղաքական ուղղորդվածություն ունեն, ըստ Արցախում տարածված լուրերի, իրականում կալանավորված Ալեքսեյ Բալայանը ներքին տարաձայնություններ է ունե­ցել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գլուրջյանի որդու՝ «Ապերի» հետ, որն այդ օրը Բաբայանի համակիրների մե­քենայի մեջ է գտնվել: Ուստի, իմանա­լով այդ մասին, Սևան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են մե­քենայի ուղղությամբ:

Ինչպես արդեն նշեցինք, գործով եր­կու անձ կալանավորված է, և այս գոր­ծով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ալեքսեյ Բալայանը իրավապահներին ցուցմունք չի տվել, այլ բա­նավոր պատմել է, որ ինքը խնդիր է ու­նեցել Մարտակերտի քաղաքապետի «Ապեր» անունով հայտնի որդու հետ: Ըստ Ալեքսեյ Բալայանի՝  իրավապահներին հայտնած բանավոր տեղեկության՝ տև­ական ժամանակ ինքը զանգահարել է Մարտակերտի քաղաքապետի որդուն, որ խոսի նրան հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Ալեքսեյ Բալայանը իրավապահներին տեղեկացրել է, որ տեսնելով, որ Մար­տակերտի քաղաքապետի որդին չի պատասխանում իր հեռախոսազանգերին՝ մի քանի օր շարունակ հետապնդել է նրան, և մայիսի 29-ի գիշերը կրակել է այդ մեքենայի ուղղությամբ, բայց նպատակ չի ունեցել որևէ մեկին սպանել: 

Նա ասել է, թե հաշվի առնե­լով, որ Մարտակերտի քաղաքապետի որդին չի պատասխանել իր հեռախոսազանգերին՝ որոշել է այդպես ստի­պել ի վերջո խոսել իր հետ: Ավելին՝ Ալեքսեյ Բալայանը իրավապահներին բանավոր հայտնել է, որ կատարվածը քաղաքական ուղղորդվածություն չու­նի, և իր խնդիրը Մարտակերտի քա­ղաքապետի որդու հետ է, և ինքն էլ քաղաքապետի որդուն դեռ կտեսնի և իր ասելիքը կասի:

Ի դեպ, իրավապահներն այս օրերին հարցաքննել են նաև Սամվել Բաբա­յանի համակիրներին, որոնք եղել են 4 հոգի: Վերջիններս իրավապահներին հայտնել են, թե իրենք գործով կալանա­վորված անձանց չեն ճանաչում, նրանց չգիտեն և, առհասարակ, նրանց հետ ոչ մի կապ կամ խնդիր երբևէ չեն ունեցել: 

Ասել է թե, դատելով նախաքննական մարմնի՝ մինչ այս ձեռք բերած ապա­ցույցներից՝ պարզ է դառնում, որ կա­տարվածը քաղաքական պրոցեսների հետ կապ չունի, այլ ընդամենը երկու խումբ անձանց միջև տևական ժամա­նակ ծագած վեճի հետևանք է:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներն արդեն շուրջ մեկ շա­բաթ է, ինչ փնտրում են Մարտակերտի քաղաքապետի՝ Միշա Գյուրջյանի որ­դուն՝ «Ապերին», որին դեռևս չեն հայտ­նաբերել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին