Կարևոր իրադարձություններ

Թերեզա Մեյի նստավայրում բնակվող կատուն Թրամփի լիմուզինն օգտագործել է անձրևից պատսպարվելու համար

04 Հունիս, 2019 23:32
Թերեզա Մեյի նստավայրում բնակվող կատուն Թրամփի լիմուզինն օգտագործել է անձրևից պատսպարվելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում բնակվող Լարի անունով կատուն այսօր անձրևից պատսպարվելով մտել է ԱՄՆ նախագահի լիմուզինի տակ և հրաժարվել հեռանալ:  

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստաընկերությանը, որի թղթակիցը լուսանկարել է զրահապատ մեքենայի տակ թաքնված կատվին: «Նա հրաժարվել է լքել կացարանը», - գրել է թղթակիցը:

Աղբյուրը չի նշել, թե արդյոք կատվի հետ կապված միջադեպը ԱՄՆ նախագահի տեղաշարժի հետաձգման պատճառ դարձել է, թե ոչ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Լարի կատվի մասնակցությունը Թրամփի և վարչապետ Թերեզա Մեյի հանդիպմանը չի սահմանափակվել մեքենայի տակ պատսպարվելով: Կենդանուն նկատել են նաև երկու երկրի ղեկավարների համատեղ լուսանկարում:

Լարիին Դաունինգ սթրիթ է բերել նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ընտանիքը կրծողների շատացման պատճառով: Կենդանին 2011-ից ի վեր բնակվում է վարչապետի նստավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին