Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկումը

04 Հունիս, 2019 23:15
Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկումը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մասնակցել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկմանը:

«Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Տրանսիլվանիայի սրտում` Կլուժ-Նապոկա քաղաքում գտնվող հնագույն Բանֆի (Banffy) դղյակի տարածքում (ներկայիս Կլուժի արվեստների թանգարանում), Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կլուժ նահանգի խորհրդի և Կլուժի արվեստների թանգարանի աջակցությամբ և նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:

Փառատոնի բացման խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի գաղափարի և նախաձեռնության համար, շնորհավորեց Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և միության անդամներին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտնեց իր պատրաստակամությունն ընդլայնելու և շարունակական դարձնելու փառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև տաղանդավոր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Երկխոսություն» խորագրով  նկարների ցուցահանդեսը` նվիրված Կլուժ և Երևան քաղաքների նմանություններին ու տարբերություններին:

Այցի շրջանակներում նաև տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, գիտակրթական, մշակութային, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ավարտին դեսպան Մինասյանն այցելեց Կլուժի ազգային արխիվ, որտեղ արխիվի տնօրեն Իոան Դրագանը (Ioan Dragan) ներկայացրեց արխիվում պահվող նյութերը, որոնք վկայում են այդ տարածաշրջանում տեղի հայ համայնքի դարավոր ներկայության մասին: Դեսպան Մինասյանն ու դոկտոր Դրագանը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր:

Հունիսի 3-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) դեսպան Մինասյանը հանդիպեց քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր-քաղաքների հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին