Կարևոր իրադարձություններ

Թրամփը Եղիսաբեթ II-ի ողջույնի խոսքի ժամանակ ննջել է

04 Հունիս, 2019 23:05
Թրամփը Եղիսաբեթ II-ի ողջույնի խոսքի ժամանակ ննջել է

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնվել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում, երբ ննջել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ելույթի ժամանակ, գրում է Mirror-ը: 

Պարբերականը նշում է, որ 72-ամյա Թրամփը կարծես ողջ ուժով փորձել է պայքարել քնի դեմ, երբ թագուհին ճոխ սեղանի առաջ իր ողջույնի խոսքն է ուղղել:

Սակայն երբ Եղիսաբեթ II-ը խոսել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ սերտ հարաբերությունների մասին, տեսախցիկները ֆիքսել են, որ Թրամփը կարճ ժամանակով մի քանի անգամ փակել է աչքերը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին