Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Երեւանի բնակարաններից մեկում 12-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

04 Հունիս, 2019 22:00
Երեւանի բնակարաններից մեկում 12-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

Հունիսի 4-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր  են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Մ.-ի (սեփականատեր) բնակարանի լոգասենյակի դուռը բացվել է քաղաքացիների ուժերով. ներսում՝ անգիտակից ընկած է եղել Ա.Պ.-ն, ով տեղափոխվել է հյուրասենյակ:

Ժամը 16:44-ին շտապօգնության բժիշկը արձանագրել է Ա.Պ.-ի մահը (Արցախի Հանրապետության քաղաքացի, ծնված 2007 թ.):

ՀԱԲ կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին և և համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին