Կարևոր իրադարձություններ

Արցախի հավաքականը կմրցի Աբխազիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

04 Հունիս, 2019 17:34
Արցախի հավաքականը կմրցի Աբխազիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախի Հանրապետության հավաքականը կմրցի Ա խմբի առաջատար Աբխազիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, ժամը 18:00-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում:

Արցախի ընտրանին առաջին խաղում 3:2 հաշվով հաղթանակի է հասել Սապմիի հավաքականի նկատմամբ: Երկրորդ տուրում 4:1 հաշվով զիջել է Չամերիայի ընտրանուն, և 3 միավորով երկրորդ և երրորդ հորիզոնականը կիսում է վերջինի հետ:

 
 
Реклама 20
 

Աբխազիայի թիմն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն, իսկ երկրորդ խաղում 0:1 հաշվով առավելության է հասել Սամպիի հավաքականի նկատմամբ:

Բ խմբում ընդգրկված Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի հավաքականի հետ: Առաջին խաղում Արևմտյան Հայաստանի թիմը 1:2 հաշվով զիջել է խմբի առաջատար Հարավային Օսիայի թիմին, իսկ երկրորդ խաղում 0:5 հաշվով առավելության է հասել Սեկեի լանդի ընտրանու նկատմամբ:

Երկու տուրից հետո Ա խմբում 6 միավորով առաջատարը Աբխա

Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախի Հանրապետության հավաքականը կմրցի Ա խմբի առաջատար Աբխազիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, ժամը 18:00-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում:

Արցախի ընտրանին առաջին խաղում 3:2 հաշվով հաղթանակի է հասել Սապմիի հավաքականի նկատմամբ: Երկրորդ տուրում 4:1 հաշվով զիջել է Չամերիայի ընտրանուն, և 3 միավորով երկրորդ և երրորդ հորիզոնականը կիսում է վերջինի հետ:

Աբխազիայի թիմն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն, իսկ երկրորդ խաղում 0:1 հաշվով առավելության է հասել Սամպիի հավաքականի նկատմամբ:

Բ խմբում ընդգրկված Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի հավաքականի հետ: Առաջին խաղում Արևմտյան Հայաստանի թիմը 1:2 հաշվով զիջել է խմբի առաջատար Հարավային Օսիայի թիմին, իսկ երկրորդ խաղում 0:5 հաշվով առավելության է հասել Սեկեի լանդի ընտրանու նկատմամբ:

Երկու տուրից հետո Ա խմբում 6 միավորով առաջատարը Աբխազիայի հավաքականն է, երկրորդև երրորդ տեղերը 3-ական միավորով կիսում են Չամերիայի և Արցախի ընտրանիները: Խմբիհետնապահը Սամպիի թիմն է, որը երկու պարտություն է կրել:

Բ խմբում 6 միավորով առաջատարը Հարավային Օսիայի հավաքականն է, ԱրևմտյանՀայաստանի և Պադանիայի հավաքականները 3 միավորով կիսում են երկրորդ և երրորդտեղերը:  Սեկեի լանդի հավականը դեռ միավոր չունի և եզրափակում է աղյուսակը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին