Կարևոր իրադարձություններ

Պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է

04 Հունիս, 2019 16:50
Պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է

Ազգային ժողովը քվեարկության դրեց այսօր քննարկված նախագծերը։

 

114 կողմ, 0 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է՝ նախկին 36-ի փոխարեն դառնալով 40, իսկ պայմանագրային զինծառայության ժամկետները 3 տարուց ավելացվելու է, դառնալով 5 տարի:

115 կողմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

115 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

113 կողմ և 1 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը:

109 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

112 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին