Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը. factor.am

04 Հունիս, 2019 16:42
Մեկնարկեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը. factor.am

Քիչ առաջ մեկնարկեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Տասնմեկ անդամից բաղկացած հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերը հիմնականում անցկացվելու են դռնփակ, իսկ ավարտից հետո լրագրողներին տեղեկություն կտրամադրվի։

Այսօր պատասխանելով Factor.am-ի հարցին՝ հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը նիստին կհրավիրի նաև ՀՀ երրորդ նախագահ, այն ժամանակ բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին