Կարևոր իրադարձություններ

Երիտասարդական ԱԱ. Կարեն Ավագյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

04 Հունիս, 2019 13:44
Երիտասարդական ԱԱ. Կարեն Ավագյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Կարեն Ավագյանը (89 կգ). հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 334 կգ (147+187) արդյունքով գրավել է 6-րդ տեղը:

Կարեն Ավագյանը երկամարտում գրանցել է 341 կգ (155+186) եւ հայտնվել չորրորդ տեղում: Պոկում վարժությունում Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել էր 6-րդ տեղը: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ)։ 

 

Լրահոս

Դիտել ավելին