Կարևոր իրադարձություններ

Զելինսկին մշակում է «Ղրիմի վերադարձի ռազմավարությունը»

04 Հունիս, 2019 13:28
Զելինսկին մշակում է «Ղրիմի վերադարձի ռազմավարությունը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Բրյուսել այցի ընթացքում Ղրիմի վերադարձի ռազմավարությունը քննարկել: Ռազմավարության մանրամասների մասին ոչինչ չի նշվում, սակայն հայտնի է, որ Ուկրաինայի այժմյան ղեկավարության դիրքորոշումը չի փոխվել. Կիևը Ղրիմն ուկրաինական տարածք է համարում և մտադիր է հասնել դրա վերադարձին, գրում է Gazeta-ն:

Զելենսկին հարցը Բրյուսելում քննարկելու է Եվրամիության և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Յուլիա Մենդելը: «Վարչակազմը ցանկանում է թափանցիկ լինել, բայց խոսել շատ զգայուն ինչ-որ լուրերի կամ լուծումների մասին՝ մինչ որոշման ընդունումը, չէինք ցանկանա»,- ասել է Մենդելը:

Ղրիմի հարցով դիրքորոշման մասին Զելենսկին խոսել էր դեռևս մայիսի 20-ին, երդմնակալության ժամանակ՝ թերակղզին ու Դոնբասն «ուկրաինական հող» անվանելով: Նա ընդգծել է, որ իրեն վստահված պետությունը ոչ միայն տարածքներ, այլև մարդկանց է կորցրել. «Եվ այսօր մենք պարզապես պետք է վերադարձնենք նրանց գիտակցությունը: Այս տարիների ընթացքում իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի նրանք իրենց ուկրաինացի զգան: Նրանք օտար չեն, նրանք մերն են»:

Ռուսաստանից արդեն արձագանքել են Զելենսկու մտադրությանը: Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը «ՌԻԱ Նովոստի Ղրիմ»-ին ասել է, որ «Արևմուտքն ի վիճակի չէ Ուկրաինային օգնել Ղրիմը վերադարձնելու հարցում», այդ պատճառով թերակղզու վերադարձի «ռազմավարության մասին հայտարարություններ անելով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին» վնաս է հասցնում իր վարկանիշին: «Ղրիմն այնքան վերադարձնողներ են եղել, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը: Այդ պատճառով անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Զելենսկին վնասում իր վարկանիշին: Նրանք ուժով Ղրիմը չեն վերցնի: Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի քաղաքականության վրա չի ազդում»,- մասնավորապես ասել է Բալբեկը: 

 

Լրահոս

Դիտել ավելին