Կարևոր իրադարձություններ

«Առանց պատժամիջոցների վերացման Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել». Զարիֆ

04 Հունիս, 2019 13:19
«Առանց պատժամիջոցների վերացման Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել». Զարիֆ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսություն չի կարող սկսվել, մինչև չվերացվեն ամերիկյան պատժամիջոցները. գրում է ermenihaber-ը: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է առանց նախապայմանների հանդիպումներ սկսել իրանական կողմի հետ:

Իրանի արտգործնախարարն Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները որակել է որպես «տնտեսական պատերազմ» և հավելել, որ Իրանը որևէ կապ չունի միջուկային ծրագրի հետ: Զարիֆն այնուհետև սոցցանցում գրառում է կատարել. «Իրանի դեմ տնտեսական ահաբեկչությունը թիրախի տակ է առնում անմեղ քաղաքացիների»: 


 

Լրահոս

Դիտել ավելին