Երևանում մեկնարկած «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը:
«Համոզված ենք, որ այն առաջիկայում մեզ հպարտանալու նոր առիթներ կտա։
Փաշինյանը նկատեց նաև, որ երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային էր, դա գինեգործությունն է.«Գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյան ընտանիքի դերակատարումն անգնահատելի է։ Շատ մեծ էներգիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնումը և «Կարաս» գինու թողարկումը Հայաստանում և այն գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ։Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն ու Էռնեկյան ընտանիքին։ Եվ ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ ազգային հերոս է։ Եվ այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որը նա ունեցել է ՀՀ զարգացման գործում։ Հույս ունենք, նաև համոզված ենք, որ դեռ կշարունակվի նրա այդ գործունեությունը։ Շնորհակալ եմ, որ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։