Կարևոր իրադարձություններ

Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ ազգային հերոս է. Փաշինյան

04 Հունիս, 2019 12:18
Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ ազգային հերոս է. Փաշինյան

Երևանում մեկնարկած «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը:

Փաշինյանը նշեց, որ հպարտ են «Զվարթնոց» դանավակայանի համար, քանի որ տեսնում է, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին։

«Համոզված ենք, որ այն առաջիկայում մեզ հպարտանալու նոր առիթներ կտա։
Փաշինյանը նկատեց նաև, որ երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային էր, դա գինեգործությունն է.«Գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյան ընտանիքի դերակատարումն անգնահատելի է։ Շատ մեծ էներգիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնումը և «Կարաս» գինու թողարկումը Հայաստանում և այն գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ։Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն ու Էռնեկյան ընտանիքին։ Եվ ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ ազգային հերոս է։ Եվ այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որը նա ունեցել է ՀՀ զարգացման գործում։ Հույս ունենք, նաև համոզված ենք, որ դեռ կշարունակվի նրա այդ գործունեությունը։ Շնորհակալ եմ, որ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին