Կարևոր իրադարձություններ

Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889. ԿԲ

04 Հունիս, 2019 11:24
Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889. ԿԲ

Կենտրոնական բանկը անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: «Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889:

Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիակական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը:

Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126585 անձանց»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին