«Հրապարակ» թերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում բուռն քննարկում է ընթացել, թե ով է մեղավոր, ինչ անել։ Սորոսականներն ու նրանց հարող մի քանիսը, որոնք խմբակցությունում մոտ 20 հոգի են եւ շատ միասնական, միաբերան պնդել են, որ դա Արթուր Վանեցյանն է արել։
Մեր հարցին, թե ինչով է բացատրվում սորոսականների անբացատրելի սերը Սասուն Խաչատրյանի նկատմամբ, իշխանական պատգամավորներից մեկն ասաց. «Շատ պարզ բացատրություն ունի՝ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, Սորոսի հիմնադրամի բորդի՝ վարչության անդամ է»։