Կարևոր իրադարձություններ

Երևանում կայացավ ՀՀ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների նվագախմբերի համատեղ համերգը

03 Հունիս, 2019 22:15
Երևանում կայացավ ՀՀ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների նվագախմբերի համատեղ համերգը

 Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության«Սալամանկա» (The Salamanca Band and Bugles of The Rifles) նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգը«Արմենպրես»-ի հաղորդմամբբացօթյա համերգը կազմակերպվում է արդեն 4-րդ անգամՀամերգին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել ԲալայանըՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ինձ համարբացի  գեղեցիկ երաժշտությունիցայս միջոցառումը նաև խորհրդանշական էքանի որ այսպիսով հայ-բրիտանական հարաբերություններն ավելի կարող են խորանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԹ դեսպանըԱնդրադառնալով ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբին՝ նա ասացոր վերջերս որոշ երաժիշտներ այցելել են Միացյալ Թագավորությունինչի ընթացքում տեղի է ունեցել փորձի փոխանակում:

Հայաստանում ՄԹ պաշտպանության հարցերով կցորդ Դեյվիդ Էդհելը նշեցոր իր համար հաճելի է և, միևնույն ժամանակ, պատիվ ներկա գտնվել նման միջոցառման: «ՀՀ ԶՈւ նվագախմբի հետ շատ լավ հարաբերություններ ունենքՄի քանի օր առաջ ՄԹ այցի ժամանակ երաժիշտները եղել են Արքայական ռազմական երաժշտության դպրոցում»,- ընդգծեց ԷդհելըՆրա խոսքով` COAF-ի սմարթ կենտրոնում «Սալամանկա» նվագախումբը մայիսի 5-ին ելույթ է ունենալու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին:

«Նման միջոցառումները միտված են մեր հասարակությունների միջև փոխըմբռնումը և շփումները սերտացնելուն»,- իր հերթին նշեց Գաբրիել Բալայանը և հավելեցոր հայ-բրիտանական համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարների այցելությունը կազմակերպել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունըՀՀ պաշտպանության նախարարության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին