Կարևոր իրադարձություններ

Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ

03 Հունիս, 2019 21:30
Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ

Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, իրավապահ երկու կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ,ինչպես և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը:

Օրակարգում ընդգրկված «Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին» հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը և ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը:

Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել «ՌԴ ՆԳՆ գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետի պաշտոնակատար Վլադիմիր Ագեևը և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին