Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

03 Հունիս, 2019 20:12
Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց որոշումը, որով բավարարեց քննիչի միջնորդությունը:

Դատավորը ինքնաբացարկ հայտնեց: Նա, հիշեցնենք, քննում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: Քննիչ Մուշեղյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ռշտունին նախկինում հայտարարել էր, որ համամիտ է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:

Դատախազությունը ևս միացավ քննիչի միջնորդությանը, ասելով, որ դատարանը գործով ունի կանխակալ մոտեցում: Նշենք, որ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է Առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու մակագրվել Վազգեն Ռշտունուն:

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: 


 

Լրահոս

Դիտել ավելին