Կարևոր իրադարձություններ

Հայտնի է քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստի օրը. factor.am

03 Հունիս, 2019 18:39
Հայտնի է քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստի օրը. factor.am

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովն աշխատանքները, հավանաբար, կսկսի հունիսի 4-ից: Հանձնաժողովի անդամները, Factor.am-ի հարցին ի պատասխան, ասացին, որ եթե լիագումար նիստերի օրակարգը սպառվի, ապա վաղը ժամը 15:00-ին կհրավիրվի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Այն լինելու դռնփակ: 

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած այս հանձնաժողովի կազմում 11 պատգամավոր կա: Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»: 



 

Լրահոս

Դիտել ավելին