Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խոսնակն ու արտաքին քաղաքականության հարցերով օգնականը հանդիպում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

03 Հունիս, 2019 18:05
Վարչապետի խոսնակն ու արտաքին քաղաքականության հարցերով օգնականը հանդիպում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: 

«Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, երկրում ստեղծված այն իրավիճակը, որը հանգեցրեց հեղափոխության, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և արմատական բարեփոխումների ընթացքը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն ու օգնականը կարևորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումն ու երկու երկրների փոխշահավետ գործակցությունը: Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը պատասխանել են նաև ուկրաինացի լրագրողների և փորձագետների մի շարք հարցերի: Վարչապետի մամուլի քարտուղարը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին