Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն այցելել է ԵՊՀ և հանդիպել ռեկտորի պաշտոնակատարի հետ

03 Հունիս, 2019 17:42
Արայիկ Հարությունյանն այցելել է ԵՊՀ և հանդիպել ռեկտորի պաշտոնակատարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այսօր այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորեցին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին